
Սխալմամբ ԱՄՆ-ի դպրոցներից մեկին զենք է առաքվել

ԱՄՆ Դելավերի շրջանի ավագ դպրոց սխալմամբ զենքով տուփ են բերել: Այս մասին գրում է nbcphiladelphia.com-ը՝ հղում անելով դպրոցի ղեկավարության հայտարարությանը։ Դպրոցը նշել էր, որ ակնկալում էր, որ նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ նոր դասագրքեր կհասցվեն դպրոց։
Սեյֆում եղել են 30 տրամաչափի M1 հրացաններ, ինչպես նաև մի քանի ատրճանակ։
Անսովոր փոստային ծանրոցը բացելուց հետո ուսումնական հաստատության աշխատակիցները, արձանագրության համաձայն, անմիջապես ոստիկանություն են կանչել։ Նախաքննության ընթացքում որոշվել է քրեական գործ չհարուցել, քանի որ զենքի պահարանը սխալմամբ է ուղարկվել դպրոց, իսկ ատրճանակը պետք է հանձնվեր մոտակա կոլեկցիոներին, ով այն գնել է օրենքով սահմանված կարգով։