
ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը մեկնում է Զապորոժիե ԱԷԿ. Գրոսսի

ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը մեկնում է Զապորոժիե ԱԷԿ: Այս մասին հայտնել է կառույցի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Նա թվիթերյան իր էջում նշել է, որ խումբն այնտեղ կժամանի այս շաբաթ:
«Եկել է օրը, Զապորոժիեի ԱԷԿ-ին աջակցության և օգնության առաքելությունն արդեն ճանապարհին է։ Մենք պետք է ապահովենք Ուկրաինայի և Եվրոպայի ամենամեծ միջուկային օբյեկտի անվտանգությունը։ Հպարտ եմ, որ ղեկավարում եմ այս առաքելությունը, որը տեղում կլինի այս շաբաթ»,- գրել է Գրոսսին:
Զապորոժիեի շրջանի վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին ասել է, որ տեղական իշխանությունները պատրաստ են ապահովել ՄԱԳԱՏԷ-ի առաքելության անվտանգությունը։
«Էներգոդար»-ի իշխանությունները հայտնել են, որ Ուկրաինայի Զինված ուժերը մտադիր են կազմակերպել մի շարք սադրանքներ՝ խափանելու համար ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը: Ուկրաինայի զինված ուժերը բազմիցս կրակել են ատոմակայանի ուղղությամբ, ինչը հանգեցրել է միջուկային աղետի սպառնալիքի։