«Ինչու է Ալիևը նյարդայնանում Մինսկի խմբից և գոհ է Բրյուսելի միջնորդությունից». քաղաքագետը մանրամասնում է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանն իրենց ազգային շահերով են ղեկավարվում և դա բնական է, անբնականն այն է, որ մենք չգիտենք, թե ինքներս ում շահերով ենք շարժվում։ - Ռուսաստանին պետք է մնալ Կովկասում, դրա համար իրեն պետք է Արցախի հարցը սառեցված մնա ու թույլ չտա, որ Արևմուտքն Արցախի հարցով մուտք գործի Հարավային Կովկաս, այնտեղից Միջին Ասիա ու Հյուսիսային Կովկաս, ինչի շուրջ ունի համաձայնություն Իրանի ու էրդողանական Թուրքիայի հետ։ -Իրանին պետք է, որ Արևմուտքն ու Իսրայելն իր հյուսիս՝ Ադրբեջան, մուտք չգործեն, ինչի շուրջ ունի համաձայնություն Ռուսաստանի, նաև մասնակի համաձայնություն՝ էրդողանական Թուրքիայի հետ, միևնույն ժամանակ ցանկանում է, որ չմեծանա Ադրբեջանի դերն, ինչը սպառնալիք է իր տարածքային ամբողջականությանը։ - Էրդողանական Թուրքիային նույնպես պետք է զսպել Արևմուտքի ակտիվությունը Կովկասում, սակայն դրա համար մեծ գին է պահանջում Ռուսաստանից ու Իրանից, ու դա մեր հաշվին է։ Թե ետէրդողանական Թուրքիան ինչպիսին կլինի, կիմանանք հաջորդ տարին, նաև՝ հետո ինչ աշխարհաքաղաքական փոփոխություններ կլինեն մեր ռեգիոնում։ - ԱՄՆ-ին ու Բրիտանիային պետք է ուժեղ Ադրբեջան, որը լինի պլատֆորմ Միջին Ասիա մուտք գործելու, ինչպես նաև Ռուսաստանում իսլամի ու թյուրքիզմի հողի վրա ցնցումներ առաջացնելու համար, իսկ դրա համար Արցախի հարցը պետք է վերջնականապես լուծվի հօգուտ Ադրբեջանի, նաև լուծվի Սյունիքի «հարցը», որպեսզի հետագայում սկսվի Ռուսաստանի ու Իրանի փլուզման գործընթացը։
|