Գերմանիայում մարիխուանայի օրինականացումը արագ տեղի կունենա. Շոլցը մանրամասնել է

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է առաջիկայում Գերմանիայում մարիխուանայի օրինականացման դժվարին որոշման մասին:

Նրա խոսքով՝ Գերմանիայում մարիխուանայի օրինականացումը արագ տեղի կունենա, միևնույն ժամանակ խոստովանել է, որ ինքը երբեք այն չի ծխել, և օրինականացման ծրագրերն իր համար հեշտ չեն եղել։

 

«Դե, այս օրենսդրական ժամանակահատվածում», – ասել է Շոլցը հինգշաբթի օրը Մագդեբուրգում համաքաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, երբ նրան հարց են ուղղել Գերմանիայում մարիխուանայի օրինականացման ժամկետների մասին:

 

Կանցլերը հիշեցրել է, որ այդ ծրագրերը շարադրված են կոալիցիոն համաձայնագրում։

Ավելի վաղ Գերմանիայի արդարադատության նախարարության ղեկավար Մարկո Բուշմանը հայտարարել էր, որ Գերմանիայում մարիխուանայի օրինականացման մասին առաջին օրինագիծը հնարավոր է այս տարի։

Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը՝ կանցլեր Օլաֆ Շոլցի գլխավորությամբ, ավելի վաղ համաձայնության էր եկել, որ մարիխուանան որոշակի քանակությամբ օրինականացվի չափահաս քաղաքացիներին վաճառելու համար։

Ըստ Augsburger Allgemeine Zeitung թերթի համար 2021 թվականի վերջին անցկացված հարցման՝ Գերմանիայի քաղաքացիների մոտ 40%-ը կողմ է մարիխուանայի օրինականացմանը, ճիշտ նույնքանն էլ դեմ է։ Վաճառքի օրինականացման օգտին ամենաակտիվը 18-ից 29 տարեկան գերմանացիներն են (66%), մինչդեռ 65-ից բարձր տարիքային խմբի հարցվածները հիմնականում դեմ են (54%)։

Պատահարներ