ԱՄՆ-ից պատասխանեցին Բաքվի հիստերիկ հայտարարությանը
ԱՄՆ պետդեպարտամենտը պատասխանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ պաշտոնական Բաքվից հնչեցված հայտարարությանն այն մասին, թե նման քայլերը «չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գլոբալ հանրային կապերի գրասենյակի (Bureau of Global Public Affairs) փոխխոսնակ Վեդանթ Պանտելը, անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանը, մասնավորապես նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆիլիպ Ռիքերին
«Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական է նշանակել՝ ընդգծելու մեր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում»։ «Որպես երկիր՝ մենք հանձնառու ենք դյուրացնելու ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի հետ երկկողմ, բազմակողմ մակարդակներում, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ համագործակցության միջոցով՝ հասնելու երկու երկրների միջև համապարփակ խաղաղ կարգավորման»,- նշել է նա։
Պանտելը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ այսուհետ դեսպան Ռիքերը ներկայացնելու է ԱՄՆ-ն թե՛ Մինսկի խմբում, թե Ժնևի միջազգային բանակցություններում։ |
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը․ Politik
Քիչ առաջ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախա...
Որոշում է կայացվել․ ԱԻՆ խոսնակը՝ «Փեթակ»-ի մուտքի բացման մասին
««Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո` օգոստոսի 14-ից մինչ օրս փակ է Քրիստափորի փողոցի մի հատվածը։...
«Ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն»․ Նիկոլ Փաշինյանը ուղերձով է հանդես եկել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղերձով է հանդես եկել և նշել․ «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցնե...
«Փեթակը չեն թողնում բացել․ մարդիկ հավաքվել են, խնդրում են հստակ պատճառներ հայտնել»․ Սամսոն Գրիգորյան
Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․ «Փեթակը չեն թողնում բացել։ Մարդիկ հավաքվել են, խնդրում են հ...