
Մահացել է Լոռիի նախկին մարզպետը. Մոսկվայում ավտովթարի է ենթարկվե՞լ

Մամուլում տեղեկություն է տարածվում, որ մահացել է Լոռիի նախկին մարզպետ Արամ Քոչարյանը: Ըստ շրջանառավող լուրերի նա մահացել է Մոսկվայում՝ ավտովթարի հետևանքով:
Аuroranews.am-ը կապ հաստատեց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ և հստակ տեղեկություն ստանալ մահվան հանգամանքների մասին: Մարզպետն հաստատեց Արամ Քոչարյանի մահվան մասին լուրը, սակայն տեղեկություն չուներ մահվան հանգամանքների մասին:
Նշենք, որ Արամ Քոչարյանը Լոռիի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է 2006-2011 թվականներին: