Մենք վճռականորեն տրամադրված ենք աջակցել Ուկրաինային. Պետդեպարտամենտի ներկայացուցիչ

ԱՄՆ-ն պատրաստ է Ուկրաինային տրամադրել այն ամենը, ինչ անհրաժեշտ կլինի պաշտպանությունը շարունակելու համար։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

 

«Մենք վճռականորեն տրամադրված ենք աջակցել Ուկրաինային և անհրաժեշտ ամեն ինչ անել այնքան ժամանակ, որքան հարկ կլինի, որպեսզի ապահովենք պաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչով»,- ասել է նա CNN-ին տված հարցազրույցում:

 

Փրայսը նաև նշել է, որ հաշվի առնելով Կիևի համար նախատեսված օգնության վերջին փաթեթը` Ուկրաինայի ռազմական աջակցության համար Վաշինգտոնի ծախսերի ընդհանուր գումարը հասել է 13 մլրդ դոլարի:

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հայտարարել է, որ Ուկրաինային գրեթե 3 մլրդ դոլարի ռազմական օգնության խոշորագույն փաթեթն է հատկացվել։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

 

 

Պատահարներ