Չեչնիայի նախագահի դեմ քննդատություններ հնչեցրած տղան մահացած է․ ԶԼՄ-ներ

One ADAT Telegram ալիքի  մոդերատոր Սալման Թեպսուրկաևը մահացած է։ Այս մասին Կատերինա Գորդեևայի հետ հարցազրույցում խոսել է «Ընդդեմ խոշտանգումների» թիմի փաստաբան Օլգա Սադովսկայան։ «Մենք հաստատ գիտենք, որ նա մահացել է։ Մենք չկարողացանք փրկել այս մարդուն», - ասել է Սադովսկայան: Հայտնում է The insider պարբերականը: 

 

Հաղորդվում է, որ Թեպսուրկաևին առևանգել են 2020 թվականի սեպտեմբերին՝ Գելենջիկում: Առևանգողներից մեկը ցույց է տվել Չեչնիայի Հանրապետության ներքին գործերի նախարարության աշխատակցի վկայականը։ Թեպսուրկաևին տեղափոխել են Չեչնիա, որտեղ նրան խոշտանգել են տեսախցիկի առաջ՝ կադրերը հրապարակվել է համացանցում; 

 

Երիտասարդին մեղադրել են իր թելեգրամյան ալիքում Չեչնիայի նախագահի դեմ քննդատություններ հնչեցնելու համար:

Քաղաքականություն

Պատահարներ