
Էրդողանը կառավարության հետ կքննարկի Պուտինի և Զելենսկու հետ բանակցությունների մանրամասները

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երկուշաբթի կառավարության հետ կքննարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ իր բանակցությունների մանրամասները, հայտնում է TRT Haber պետական հեռուստաալիքը, փոխանցում է Ռիա Նովոստին:
Էրդողանը ավելի վաղ Սոչիում բանակցություններ է վարել Ռուսաստանի ղեկավարի հետ, իսկ Լվովում՝ Զելենսկու հետ։
«Նախարարների կաբինետն այսօր հանդիպում է Բեշթեփեում»,- հաղորդում է հեռուստաալիքը՝ նշելով, որ Էրդողանի նախագահությամբ կայանալիք հանդիպմանը կքննարկվեն ռուս-ուկրաինական հակամարտությունն ու «հացահատիկային միջանցքը»։
«Կքննարկվեն նաև տնտեսության մեջ տեղի ունեցող իրադարձությունները և հակաահաբեկչական գործողությունների վերջին իրավիճակը: Կքննարկվեն Էրդողանի բանակցությունները Պուտինի և Զելենսկու հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հստակեցվեց, որ առաջին պլան դուրս գալու թեմաներից մեկը լինելու է տնտեսությունը։