
«Այս զեբրան գծվել է մի քանի ամիս առաջ, իսկ ո՞րն է պատճառը»․ Վահրամ Միրաքյան

Գործարար Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Այս զեբրան գծվել է մի քանի ամիս առաջ: Հիմա գրեթե չի երևում: Գիտեք էս թեման, ողջ քաղաքը նույն վիճակում է: Հիշում եմ, վատ ներկով գծանշումների խնդրի մասին դեռ մի 2-3 տարի առաջ Հակոբ Կարապետյանն էր (Երևանի քաղաքապետի նախկին խոսակ) գրել: Ինչու՞ տարիների ընթացքում էս պրիմիտիվ հարցը չի լուծվում: Որովհետև հիմնական մոտեցումն է խնդիրների հետևանքները լուծել, ոչ թե պատճառները:
Իսկ ո՞րն է պատճառը: Էս դեպքում հիմնական պատճառը մեր պետության տենդերների համակարգն է, որտեղ պրոյեկտը հաղթում է հիմնականում մեկ չափորոշիչով՝ գնով:
Դե եթե գինն է տենդեր շահելու գլխավոր նախապայմանը, նշանակում է միշտ էլ հաղթելու է ամենաէժանն ու ամենաանորակը: Ինչ ուզում եք արեք, մեկա տենդերների արած ամեն ինչ անորակ է լինելու, պետական համակարգն է էդպես դրված:
Լուծու՞մ: Լուծումը բազմաթիվ երկրներում վաղուց մշակված է: Օրինակ, տենդեր կարող են շահել միայն այն կազմակերպությունները, որոնք.
1. Տարվա ընթացքում իրենց շահույթից պարտադիր հատված են հատկացրել սոցիալական ծրագրերին:
2. Ակտիվ են տնտեսության իրենց ոլորտի բարեփոխման հարցերում:
3. Իրենց առաջարկած պրոդուկտը տեղականա կամ ունի տեղական բաղադրիչներ:
4. Հայտարարված տենդերի ոլորտում ունի 2 պլյուս տարիների գործունեության հաջողված փորձ և այլն:
Հիմա կասեք բա սենց նոր սկսող բիզնեսները չեն կարող օգտվել տենդերներից: Հա, իհարկե չեն կարող, նոր սկսողները թող մեր հարկերով բիզնես էքսպերիմենտներ չանեն: Մի քանի տարի մասնավոր շուկայում ուժեղանալուց ու փորձից հետո նոր անցնեն տենդերներին:
Իսկ հիմա Հայաստանի տենդերների համակարգն էնպես է, որ ամեն մի արկածախնդիր կարա ՍՊԸ բացի, տենդերի գումարը շահի, կիսատ պռատ գործն անի ու էդ գումարով գնա Իսպանիա իրան տուն գնի: Տարվա կեսից էլ իրա արած գործը նորից անելու կարիք է ունենալու ու բյուջեի վրա գործը կրկնակի նստի: Բայց զատո «ամենաէժան» գինն է շահել»: