Հասարակություն

ԱՄՆ-ում ինքնաթիռի ուղևորը մարդկային օրգան է թաքցրել ուղեբեռում

ԱՄՆ-ում ինքնաթիռի ուղևորը մարդկային օրգան է թաքցրել ուղեբեռում

Նյու Օռլեանի միջազգային օդանավակայանի աշխատակիցները ուղևորի ուղեբեռում մարդկային պորտալար են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է  ԱՄՆ սահմանային եւ մաքսային ծառայությունը, փոխանցում է dip.org.ua-ն: 

 

Հոնդուրասից Spirit Airlines ավիաընկերության չվերթով թռչող տղամարդը ճամպրուկում թաքցրել է մարդու օրգան, սակայն նրան բռնել են պայուսակները զննելու ժամանակ։

 

Ճանապարհորդը բացատրել է, որ  դա պատկանում է իր ազգականին։ Այնուամենայնիվ, պորտալարով կապոցը մաքսային ծառայության կողմից առգրավվել է հետագա ոչնչացման նպատակով։

 

Հրատարակության տվյալներով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Նյու Օռլեանում ուղեւորների մոտ  մարդու պորտալար են գտնում։Եվս մի  դեպք  էլ էր տեղի  ունեցել հունիսին  Հոնդուրասի թռիչի ժամանակ։


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250