ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքը՝ այս պահին

Օգոստոսի 19-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Դեպքի վայրում աշխատում են 33 փրկարարական ծառայողներ (այդ թվում՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 9, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 15, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման վարչության hերթապահ խմբերից՝ 9 փրկարարական ծառայող), ինչպես նաև 14 կամավոր՝ «Կարմիր խաչ» մարդասիրական կազմակերպությունից։

Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 1 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի 1 ջրատար, ինչպես նաև 2 տրակտոր, 2 ինքնաթափ։

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1965 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան 1970 թ․, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1988 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆաենբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Համբարձումի Հայրապետյան, ծնված 1951 թ․ և անձը չպարզված մեկ քաղաքացու դի)։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Քաղաքականություն

Պատահարներ