ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը խնդրեց դադարեցնել նիստի հեռարձակումը. «մի հարց էլ պետք է քննարկենք»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 18-ին, անցկացրեց իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 44 հարց, որից 41-ը չի զեկուցվում։
Նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները անդրադարձան Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին:
Նիստի վերջում Փաշինյանը խնդրեց դադարեցնել նիստի հեռարձակումը, ասելով` «մի հարց էլ պետք է քննարկենք», սակայն որևէ տեղեկություն չհայտնեց, թե որն է քննարկման թեման: