ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայի շրջանում 3 հայ հարձակվել են բժիշկների վրա. Readovka
Մահացած հիվանդի հարազատները, Բալաշիխայում հարձակվել են բժիշկների վրա, նրանցից մեկն արդեն կալանավորված է:
Ըստ Readovka թելեգրամյան ալիքի, Բալաշիխայի շրջանային հիվանդանոցում՝ երեք հայ հարձակվել են բժիշկների վրա, քանի որ այնտեղ մահացել է հիվանդը՝ նրանց բարեկամը։ Տուժել է բուժ վարչության պետ Միխայիլ Կոպտևը, հաղորդվում է ևս մի քանի տուժածի մասին։
Ըստ աղբյուրի՝ Կոպտևի և նրա գործընկերների վրա հարձակվել են երեք հայեր՝ նրանք նախորդ օրը մահացած տղամարդու հարազատներն էին։ Նա հիվանդանոց է ընդունվել խոցով, օպերատիվ վիրահատել են։ Բայց մինչ դուրս գրվելը հիվանդը վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Կյանքը փրկել չի հաջողվել։ Տղամարդը մահացել է սրտի անբավարարությունից, ախտորոշումը հաստատվել է դիահերձմամբ։ Գործ է հարուցվել: Թե մահացած անձի և թե հարձակում գործած հայերի անունները չեն նշվել: