ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ինքներս պետք է կարողանանք հրավառություններից հրաժարվել․ Ավինյան
Որոնողական աշխատանքներն արդեն մոտենում են ավարատին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը այցելել էր Սուրմալու կետրոն պայթյունի վայր:
«Ես հատուկ ուզում եմ շեշտել փրկարար ծառայության աշխատաքի որակը եւ նրանց օպերատիվությունը, եւ ուզում եմ նրանց հատուկ շնորհակալություն հայտնել, եւ ես վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիները, Երեւանցիները կիսում են իմ այս կարծիքը, սա հազվագյուտ կայացած կառույցներից մեկն է, որը որ շատ լավ հասկանում է իր առաքելությունը եւ իրականացնում է այն ինչ պետք է անի: Որոնողական աշխատանքներն արդեն ավարտին են հասնում, մեկ կորած անձ կա եւ տեղանք արդեն ֆիքսված է, եւ այդ հատվածում շարունակվում են որոնողական աշխատանքները: Տեղի ունեցած ողբերգությունը կարծում եմ շատ սթափեցնող եւ ցավալի բան էր, որ տեղի ունեցավ, եւ ես վստահ եմ, որ սա առիթ է տալու մտածելու, նմանատիպ նյութերի պահպանման, սա առիթ է տալու մտածելու, մեր մշակույթում, մեր ծնունդներին, կնունքներին եւ հարսանիքներին հրավառության օգտագործման վերաբերյալ: Դեռ 2021թ-ին մի նախագիծ էր քննարկվել եւ ընդունվել կառավարության կողմից, որ գրեթե սահմանափակում էր հրավառության միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ, թույլ տալով միայն պետական եւ համայնքային տոների ժամանակ, որը որ կարծում եմ բնական է: հուսով եմ, որ մեր հասարակության, մեր համայնքի համար սա սթափեցնող էր, որոշ չափով, ցավով եմ նշում, բայց նաեւ մենք ինքներս պետք է կարողանանք այդ մշակույթից հրաժարվել»:
Ավինյանը հավելեց նաև, որ ԱԺ նոր նստաշրջանի ընթացքում հրավառ նյութերի օգտագործման հարցը պարտդաիր կերպով կդրվի քննարկման, այս հարցով քննարկում է եղել իշխող խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ։
Հարցին՝ արդյո՞ք դեպքի վայր է ժամանել որպես Երևանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի կողմից առաջադրվելիք թեկնածու, Ավինյանը ասաց․
«Ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և այո որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու»։