Օրվա լրահոս

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ժամը 21:00-ի դրությամբ որևէ  քաղաքացի դուրս չի բերվել փլատակների տակից:

 

Արմեն Փամբուխչյանը մանրամասնեց, որ ամբողջ գիշերը շարունակելու են աշխատանքները: Փրկարարները որդեգրել են ոչ մի վայրկյան դադար սկզբունքը:

 

«Մեզ համար վայրկյանները կարևոր են: Ամբողջ գիշեր աշխատելու ենք, քիչ անց կլինի տեխնիկայի համալրում և կկատարվի հերթափոխ: Փրկարարների պակաս չունենք: Ժամը 21:00-ի դրությամբ անհետ կորած է համարվում 22 քաղաքացի»,-ասաց նա:   

 

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Վերջին տվյալներով մահացել է 7 մարդ, տուժել է 60-ից ավելի քաղաքացի, կա երկու տասնյակից ավելի անհետ կորած:

Վերջին նորություններ