Հասարակություն
Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները արդեն չորս հանդիպում և 500 հեռախոսազրույց են ունեցել. Hurriyet
Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները նորմալացման գործընթացի շրջանակներում արդեն չորս հանդիպում և 500 հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին գրում է Hurriyet-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանը և Թուրքիան հատուկ ներկայացուցիչներ են նշանակել երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսություն սկսելու նպատակով:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և թուրք դեսպան Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպել են 2022 թ. հունվարի 14-ին՝ Մոսկվայում:
Ռուբինյանի և Քըլըչի վերջին՝ չորրորդ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 1-ին՝ Վիեննայում:
Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպման վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ պայմանավորվածություն չկա:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հզոր պայթյուն՝ Կատարի գազի գործարանում․ կան զոհեր և վիրավորներ
Լայնածավալ խափանումներ X-ում
Նոր մանրամասներ՝ Արգիճի գետում ջրահեղձ եղած 17-ամյա պատանուց
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
4.0