Հասարակություն

Բողոքի ակցիա Մեծ Բրիտանիայում. մարդիկ զանգվածաբար հրաժարվում են վճարել էլեկտրաէներգիայի վճարները

Բողոքի ակցիա Մեծ Բրիտանիայում. մարդիկ զանգվածաբար հրաժարվում են վճարել էլեկտրաէներգիայի վճարները

«Մի՛ վճարիր»։ Բրիտանացիները զանգվածաբար հրաժարվում են վճարել էլեկտրաէներգիայի վճարները և բողոքի ակցիաներ են սկսել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ

 

Մեծ Բրիտանիայում հունիսի վերջին անանուն ակտիվիստների կողմից ստեղծված «Մի՛ վճարիր» ֆլեշմոբը մեծ ժողովրդականություն է վայելում. մի քանի տասնյակ հազար մարդ արդեն միացել է ակցիային: 

 

Օրինակ, բրիտանացի ուսուցչուհիներից մեկը, ով աջակցում էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիային, բացատրեց, որ որոշել է չվճարել իր հաշիվները, որ ապահովի իր ընտանիքին առաջին անհրաժեշտության ապրանքներով և սնունդով։
 

«Սարսափելի է, հատկապես, երբ տանը երեք դեռահաս կա։ Նրանք դեռ այնքան մեծ չեն, որ գնան աշխատանքի։ Նրանք ապավինում են մեզ, և իսկապես սարսափելի է մտածել, որ դուք գործնականում չեք կարող ապահովել ձեր երեխաներին այս կերպ», - ասում էուսուցիչը The Guardian-ին տված հարցազրույցում:
 

Մինչդեռ երկրի իշխանությունները համառորեն անտեսում են բնակչության պահանջները։ The Telegraph-ը հայտնում է, որ դա կարող է խնդիրներ առաջացնել բրիտանացիների համար։ Էներգետիկ ընկերությունները, որոնց դեմ, մասնավորապես, ուղղված է ֆլեշմոբը, այժմ չեն կարողանում սուբսիդավորել հաշիվների վճարումը. խնդիրներից խուսափելու համար կառավարությունը պետք է սոցիալական սակագին սահմանի, որը թույլ կտա աղքատներին գալիք ձմռանը վճարել էլեկտրաէներգիայի համար, սակայն երկրի ​​իշխանությունները վճռականորեն չեն շտապում դա անել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250