Շվեդիան կարտահանձնի մի մարդու, որի արտաքսումը պահանջում էր Թուրքիան

Շվեդիայի կառավարությունը որոշել է արտահանձնել մի անձի, ում անունը ներառված է այն մարդկանց ցուցակում, որոնց արտաքսումը պահանջում է Թուրքիան, հայտնում է Vzglyad. ru-ն՝ հղում տալով SVT հեռուստաալիքին:
 

Խոսքը 35-ամյա տղամարդու մասին է, ով 2013 եւ 2016 թվականներին Թուրքիայում դատապարտվել է մի քանի մեղադրանքներով, ընդհանուր պատիժը 14 տարի ազատազրկում է։ Անցյալ տարվա վերջից մեղադրյալը գտնվում է կալանքի տակ Շվեդիայում՝ արտաքսման գործով։
 

Արտահանձնումն առաջինը կլինի այն բանից հետո, երբ Թուրքիան մի շարք անձանց արտահանձնելու պահանջներ էր ներկայացրել՝ որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտի վավերացման պայման։

 

Ավելի վաղ Շվեդիան մերժել էր քրդերին արտահանձնելու Թուրքիայի պահանջները։

Քաղաքականություն

Պատահարներ