Փարիզում տուգանել են օդորակիչներով առաջին խանութները, որոնք դռները բաց են պահել

Փարիզում տուգանել են օդորակիչներով առաջին խանութները, որոնք դռները բաց են պահել: Այս մասին հայտնլ է Parisien-ը:

 

Նշվում է, որ նման միջոցի նպատակը էներգախնայողությունը խրախուսելն է: 
 

«Շոգի և էներգետիկ ճգնաժամի պայմաններում ես վրդովված եմ՝ տեսնելով օդորակիչներով աշխատող ձեռնարկությունների անպատասխանատվությունը, որոնք բաց են թողնում իրենց դռները», - հուլիսի 17-ին թվիթերում գրել էր Փարիզի փոխքաղաքապետ Դեն Լերտը: 

 

Այդ ժամանակից ի վեր, մի քանի քաղաքներ հրամաններ են արձակել՝ ստիպելով խանութներին փակել իրենց դռները, երբ օդորակիչը կամ ջեռուցիչը միացված է:

 

Փարիզում հրամանագիրն ուժի մեջ է մտել հուլիսի 25-ին, սակայն քաղաքապետարանը խանութներին ընդմիջում էր տվել երեքշաբաթյա իրազեկման արշավով: Այսպիսով, չորեքշաբթի օրվանից փարիզցի վաճառականները կարող են տուգանվել։ Նրանց սպառնում է մինչև 150 եվրո տուգանք:

Քաղաքականություն

Պատահարներ