Օնլայն տաքսիների սակագները կբարձրանա՞ն. ինչ է հայտնի

Առցանց տաքսիներին օրինական դաշտ բերելու համար ոչ թե պետք է նոր օրենք հնարել, այլ հետևել եղած օրենքների իրականացմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը։

 

Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Առաջարկվում է առցանց տաքսիների յուրաքանչյուր փոխադրման դեպքում բազային տուրքի (1000 դրամ) 10 տոկոսի չափով գումար հարկել (100 դրամ)։

 

Ինչպես պնդում է Սահակյանը, նման փոփոխությամբ փորձում են տարբեր տնտեսվարողների համար խաղի տարբեր կանոններ սահմանել, ինչի հետևանքով էլ տարիներ առաջ բազմաթիվ տաքսի ընկերություններ փակվեցին։

 

Հարցին, թե այս դեպքում ինչպե՞ս են վերահսկելու առցանց տաքսի ընկերությունների պատվերների քանակը` Սահակյանը պատասխանեց, որ իրականում որևէ կերպ հնարավոր չէ նրանց վերահսկել։ «Եթե որևէ հավելված պատկանում է անհատ ընկերությանը, հնարավոր չէ այն վերահսկել։ Կամ ինչ է նշանակում, որ յուրաքանչյուր պատվերից պետք է 100 դրամ տան, այսինքն` Երևանից մարզ գնալու դեպքում էլ պետք է 100 դրամ գանձվի՞, մինիմալ պատվերի դեպքո՞ւմ էլ։ Ամեն դեպքում, եթե նման փոփոխություն արվի, ապա տաքսիների սակագները, որոնք արդեն իսկ թանկ են, ավելի են բարձրանալու»,–ասաց Սահակյանը։

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն