Ամերիկյան կողմը «էական առաջարկ» է ներկայացրել Ռուսաստանին գերիների փոխանակման վերաբերյալ. ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ

Ամերիկյան կողմը «էական առաջարկ» է ներկայացրել Ռուսաստանի Դաշնությանը՝ գերիների փոխանակման վերաբերյալ, այժմ, ըստ Վաշինգտոնի, «գնդակը խաղադաշտի ռուսական կողմում է»։ Այս մասին հինգշաբթի կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
 

«Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել Ռուսաստանի Դաշնությանը ազատ արձակել անօրինական կերպով կալանավորված ԱՄՆ քաղաքացիներ Բրիթնի Գրիներին (Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված թմրանյութերի մաքսանենգության և պահման համար) և Փոլ Ուելանին (Ռուսաստանի Դաշնությունում դատապարտված լրտեսության համար): ԱՄՆ վարչակազմը ... բազմիցս հստակորեն հայտարարել է, որ Վաշինգտոնից եղել է էական առաջարկ՝ հեշտացնելու նրանց ազատումը:... Այս առաջարկը փոխանցվել է համապատասխան ուղիներով, ԱՄՆ պետքարտուղար  Էնթոնի Բլինքենը հնարավորություն ուներ ուղղակիորեն հեռախոսազրույցում բարձրացնել այդ հարցը արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ի վերջո, գնդակը խաղադաշտի ռուսական կողմում է»,- ասել է Պատելը:

 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ վիզային սահմանափակումներ ընդունելուն, Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում վնասել «ռուս ժողովրդին»:

Քաղաքականություն

Պատահարներ