Օրվա լրահոս

Ժամանակն է, որ Արցախում այլ երկրներից խաղաղապահ ուժեր տեղակայվեն, պետք է մտածենք արցախահայության անվտանգության մասին: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Արցախում իրականացրած Ադրբեջանի ռազմական գործողություններին:
 

Ըստ նրա՝ իրավիճակը հնարավոր է փրկել միայն համախմբման միջոցով, և ընդդիմությունը մեծ պատասխանատվություն ունի այդ առումով։
 

«Երկիրը նվաճվում է, իսկ ընդդիմությունն ԱԳՆ-ի դիմաց ցույց է անում, թե հրաժարական տվեք՝ երկիրը փրկենք: Մեծ խնդրի առջև ենք կանգնած՝ Բաքուն «Զանգեզուրի միջանցքն» է ուզում, որ մեզ աշխարհից կտրի: Պետք է ոտքի կանգնենք չթողնենք Սյունիք մտնեն, պետք լինի ազգով Սյունիք կգնանք»,- նշեց Մելքոնյանը:
 

Խոսելով Ադրբեջանի պահանջի մասին, որ Արցախից Պաշտպանության բանակը հեռացվի, ՊՆ նախկին փոխնախարարը նշեց, որ հայկական կողմը պետք է պնդի, որ Արցախի ՊԲ-ն շարունակի մնալ Արցախում, այդ հարցում պետք է աջակցի նաև Ռուսաստանը. «Արցախի ՊԲ-ն պետք է հզորացնենք, եթե վերացնենք, հույսներս պետք է մեզ վրա դնենք, որ հետո լացուկոծով ոչ մեկին չմեղադրենք»:

 

Մանրամասները՝ կայքում:

Վերջին նորություններ