Հասարակություն
Խաթարվել է երթևեկությունը Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրան ճանապարհի որոշ հատվածում
Կցորդով տրանսպորտային միջոցի կողաշրջման հետևանքով խաթարվել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի 341-ից 342-րդ կիլոմետրի երթևեկությունը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Իրականացվում են կողաշրջված մեքենայի դուրսբերման աշխատանքներ։ Միջոցներ են ձեռնարկվում ավտոճանապարհի անցանելիությունը վերականգնելու ուղղությամբ։ Հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,-հայտնում են հիմնադրամից։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
«Օրենքով գողը» հրահանգել է չընտրել ՔՊ-ին. նա կալանավորվել է
2.0