Մեղրիից Ագարակ գնալիս ստիպված եք անցակետով անցնել. Yerevan.Today
Հայաստանում այլևս մի համայնքից մյուսը գնալիս ստիպված եք մաքսակետերով կամ անցակետերով անցնել կամ շրջանցել ճանապարհը՝ առանց խոչընդոտ անցնելու համար։ Այս մասին գրում է Yerevan.Today-ը։
Լուսանկարը Մեղրի-Ագարակ ճանապարհից է։ Ռուս խաղաղապահներն արդեն հսկում են ճանապարհը և բոլոր քաղաքացիներին կանգնեցնում, ստուգում, նոր բաց թողնում։
Այս մասին ՀՀ քաղաքացին նախապես չի տեղեկացվել։ Ագարակ այցելելիս քաղաքացիները հանկարծակի բախվել են այս խնդրին։ Ու կառավարությունը դեռ որևէ բացատրություն չի տվել։
Նշենք, որ սա արդեն երրորդ խոչընդոտն է Սյունիքում։ Կապան-Ճակատեն, Գորիս-Կապան ճանապարհից հետո սա արդեն երրորդն է։ Մի տարբերությամբ, որ առաջին երկուսը զավթել են ադրբեջանցիները։
Լրատվամիջոցը նշում է նաև, որ ՀՀ կառավարությունը շրջանցիկ ճանապարհ է կառուցում Նոյեմբերյանի մայրուղու հարևանությամբ, քանի որ, ըստ տեղեկությունների, «անկլավների հանձնում» ծրագրի շրջանակներում, որը ստացել է սահմանագծում-սահմանազատում անունը, մայրուղին հանձնելու են ադրբեջանցիներին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել, վիճակը գնահատվում է ծանր
Արցախի ՊԲ-ն հայտնում է՝ օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը և այսօր՝ժամը 12:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում...
Հայտնի է, թե ինչի հետևանքով է Սուրմալու շուկայում պայթյուն տեղի ունեցել
Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետնեն ու փրկարարները տեղու...
«Էրեբունի» թանգարանի տարածքում նկարահանած 18+ տեսանյութը չտարածելու դիմաց թանգարանի տնօրենին շանտաժի են ենթարկել
Սոցիալական ցանցերում քննարկվում է օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքո...
Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշա...