Հասարակություն

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգի պատճառով Թեմզա գետի ակունքները ցամաքել են

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգի պատճառով Թեմզա գետի ակունքները ցամաքել են

Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ Թեմզա գետի ակունքները ցամաքել են անոմալ շոգի և երաշտի պատճառով, գրում է բրիտանական Guardian թերթը։
 

«Երկար չոր եղանակից հետո Գլոսթերշիրում Թեմզայի ակունքները ցամաքել են, և թույլ առվակը այժմ հազիվ է երևում հոսանքով ավելի քան հինգ մղոն դեպի ներքև», - ասել է Rivers Trust բնապահպանական կազմակերպության հետազոտությունների տնօրեն Ռոբ Քոլինզը

 

Փորձագետը խոստովանել էմ որ կլիմայի փոփոխության պայմաններում երաշտի և ջրի պակասի նման ժամանակաշրջանների հաճախականությունն ու սրությունը կավելանա։

 

Հիշեցնենք, որ Եվրոպան պատվել էր աննորմալ շոգով։ Իսպանիայում այս պահին հրդեհներ են բռնկվում, Ֆրանսիայում հրդեհների վտանգի պատճառով արգելվել է հրավառությունը, իսկ Պորտուգալիայում արտակարգ դրություն է հայտարարվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250