Հասարակություն
Արցախում ՀՀ քաղաքացիների կազմից ժամկետային զինծառայողների զորացրումը շարունակվում է ժամկետից 4-5 օր շուտ. ոչ պաշտոնական
Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Արցախում նախատեսված ժամկետից 4-5 օր շուտ շարունակվում է ՀՀ քաղաքացիների կազմից ժամկետային զինծառայողների զորացրումը։ Այս մասին գրում է Bagramyan26 թելեգրամյան ալիքը:
«Փաստորեն, նրանք Հայաստանից Արցախի պաշտպանության բանակում ծառայած վերջին ժամկետային զինծառայողներն են, քանի որ նրանցից հետո Հայաստանից Արցախ նոր ժամկետային զինծառայող չի ուղարկվել»,- գրել է ալիքը։
Ավելի վաղ ժամկետից շուտ զորացրման մասին գրել էր նաև ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը: Auroranews.am-ը այժմ փորձում է ճշտել տեղեկությունը:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը տեղեկության վերաբերյալ Auroranews.am-ի հարցին ի պատասխան առաջարկեց դիմել գրավոր հարցմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Հայկական կողմի կենդանի ուժի և դիրքային կորուստների մասին լուրերը ճիշտ չեն. նոր մանրամասներ՝ առաջնագծում իրավիճակի մասին
Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Մետրոյի բոլոր կայարաններից տարհանում է իրականացվել. ինչ է կատարվում
Հայկական կողմում հայտնված ադրբեջանցի զինծառայողը փոխանցվել է ադրբեջանական կողմին. ՀՀ ՊՆ
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0