Yandex-ի նախկին ղեկավար Տիգրան Խուդավերդյանը դատարանում կվիճարկի իր` ԵՄ սանկցիաների տակ հայտնվելը

«Յանդեքսի» նախկին ղեկավար Տիգրան Խուդավերդյանը դատարանում կվիճարկի իր՝ եվրոպական պատժամիջոցների տակ հայտնվելը։

 

Այս մասին գրում է RTVI հեռուստաալիքը։

 

Նշվում է, որ Խուդավերդյանը մտադիր է ապացուցել, որ.

 

1. Նրան պատժամիջոցների ցանկում ներառելու պատճառները բավարար չեն և հիմնված չեն հավաստի տվյալների վրա։

 

2. «Յանդեքսը» «առանցքային տարր» չէ Ուկրաինայում ռազմական գործողությունների մասին տեղեկությունները ռուսներից թաքցնելու համար։

 

3. «Յանդեքսը» «Ռուսաստանի Դաշնության կառավարության համար եկամտի էական աղբյուր չէ»։

 

Հաղորդվում է, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել Խուդավերդյանի նկատմամբ այն պատճառով, որ նա ներկա է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գործարարների հանդիպմանը, հետևաբարա նա  նրա ընկերների շրջանակում է և աջակցում է նրա քաղաքականությանը։

 

Ըստ ԵՄ առաջ բերած պատճառների` Yandex.News ծառայությունն իսկապես ռուսներից թաքցնում է պատերազմի մասին ամբողջական և բազմակողմանի տեղեկատվությունը։

 

Խուդավերդյանն իր ողջ կարիերան կատարել է Yandex-ում, նրա ղեկավարությամբ գործարկվել են Yandex.Browser-ը և Yandex.Navigator-ը։  2019 թվականին նա ճանաչվել է Ռուսաստանի տարվա գործարար։  2022 թվականի մարտին նա հայտնվեց ԵՄ-ի անձնական պատժամիջոցների տակ (մինչդեռ գործարարը Ուկրաինայում մարտերն անվանել էր «հրեշավոր») և անմիջապես թողեց ղեկավար պաշտոնները ընկերությունում։ 

 

Նա նաև հայտնվել է Մեծ Բրիտանիայի և Կանադայի պատժամիջոցների տակ։

Քաղաքականություն