Փելոսիի այցը Թայվան կվատթարացնի ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները. South China Morning Post

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան կարող է սահմանափակվել Թայբեի օդանավակայանում տարանցիկ կացությամբ, կարծում են փորձագետները: Այս մասին գրել է South China Morning Post-ը։
 

Օրինակ, Թայբեի Չենչիի ազգային համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Հուանգ Կույբոն ենթադրել է, որ Փելոսին չի այցելը Թայվանը որպես մասնավոր այնձ, սակայն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը կարող է մի քանի ժամով ժամանել Թայվան՝ օդանավակայանի տարանցիկ հատվածում  կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենի հետ հանդիպելու համար։ Ֆորմալ առումով Փելոսին Թայվանում չի լինի, ասել է նա։
 

Ըստ Կույբոյի՝ ԱՄՆ Կոնգրեսի անդամի այցը Թայվան, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունների վատթարացմանը։ Այնուամենայնիվ, 2022 թվականի նոյեմբերին Փելոսիի հրաժարականից հետո Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակը հնարավորություն կունենա վերականգնել հարաբերությունները:
 

Հիշեցնենք, որ Փելոսիին տեղափոխող ինքնաթիռը օդ է բարձրացել Հոնոլուլուի օդանավակայանից։
 

Ավելի վաղ CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Սպիտակ տունը զգուշացրել է Ներկայացուցիչների պալատի նախագահին Թայվան այցի ռիսկերի մասին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Պենտագոնի և Սպիտակ տան ներկայացուցիչները փորձել են քաղաքական գործչին համոզել նման այցի ռիսկայնության մեջ, սակայն ուղղակիորեն խորհուրդ չեն տվել այցից հրաժարվել։

Քաղաքականություն