«Շուտով կարող եմ հրաժարական տալ, եթե զգամ, որ առողջությունս թույլ չի տալիս ծառայել». Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ շուտով կարող է հրաժարական տալ, եւ ինքը դա կանի, եթե զգա, որ առողջությունը թույլ չի տալիս իրեն ծառայել այնպես, ինչպես պետք է, հաղորդում է BBC-ը։ Այս մասին նա հայտարարել է Կանադա կատարած ուղեւորության ավարտին։
85-ամյա պոնտիֆիկոսն ընդգծել է, որ այս պահին մտադիր է շարունակել կատարել իր պարտականությունները, եւ «Աստված նրան կասի, թե երբ նա հրաժարական տա»։ «Հռոմի պապի փոփոխությունը աղետ չէ, դա տաբու չէ։ Հրաժարականի համար դուռը բաց է։ Դա նորմալ տարբերակ է, սակայն մինչ օրս ես չեմ թակել այդ դուռը»,-հավելել է Հռոմի պապը։
Վերջին ամիսներին Ֆրանցիսկոս պապը տառապում է ծնկի խնդիրներից, որն ազդել է նրա շարժունակության վրա: Նա Կանադա կատարած իր այցի մեծ մասն անցկացրել է անվասայլակի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Էրեբունի թանգարանում պոռնոգրաֆիկ տեսանյութ է նկարահանվել. Oragir. news-ը տեղեկություն է հայտնում
Հայաստան եկած օտարերկրացիները Էրեբունի ամրոց թանգարանում պոռնոգրաֆիկ տեսանյութ են նկարահանել և այն տեղադրել ամենահայտնի...
100 հազար դրամ տուգանք` ծառայության մեջ չգտնվող անձի կողմից զինվորական համազգեստ կրելու համար. «Ժողովուրդ»
ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարչական պատասխանատվություն սահմանել զինվորական համազգեստը զինվորական ծառա...
«Էրեբունի» թանգարանի տնօրենը պատրաստ է հրաժարական տալ, եթե այդպես գտնի վերադաս մարմինը
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը գրառում է արել՝ օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից...
Հուլիսի 30-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել
Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, հուլիսի 30-ը Վրաստանում սգո օր է հայտարարվել։ Այս մասին նշված է Վր...