
ՄԱԿ-ը պատրաստ է Ելենովկայում քննչական մեկուսարանին հարվածելու հետաքննություն անցկացնել

ՄԱԿ-ը պատրաստ է փորձագետների խումբ ուղարկել Ելենովկայում (ԴԺՀ) քննչական մեկուսարանի գնդակոծման հանգամանքների հետաքննություն անցկացնելու համար։ Տեղեկությունը նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակի մեկնաբանության մեջ:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ամերիկյան HIMARS ՀԿՌՀ-ի կողմից Դոնեցկում մեկուսարանի ուղղությամբ ուկրաինական հարվածի հետևանքով զոհվել է 50 ու վիրավորվել 73 ուկրաինացի ռազմագերի:
«Մենք պատրաստ ենք Ելենովկայի բանտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ փորձագետների խումբ ուղարկել, որոնք կարող են կողմերի թույլտվությամբ հետաքննություն անցկացնել»,-ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նշել է Հակը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ն ամբողջությամբ աջակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախաձեռնություններին։