Էրեբունիում նկարահնված պոռնոգրաֆիկ հոլովակը հեռացվել է կայքից

Էրեբունբի թանգարանում օտարերկրացիների կողմից նկարահանված և ամենահայտնի պոռնո կայքում տեղադրված տեսանյութը այս պահին անհասանելի է։ Կայքում նշված է, որ «Տեսանյութը անջատվել է», ենթադրվում է, որ հեռացվել է կայքից։ Ի դեպ, տեսանյութը հասանելի չէ նաև այլ երկրներից մուտք գործողների համար։ Այս մասին հաղորդում է oragir.news-ը։ 

 

Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստան եկած օտարերկրացիները Էրեբունի ամրոց թանգարանում պոռնոգրաֆիկ տեսանյութ են նկարահանել և այն տեղադրել ամենահայտնի պոռնո կայքում` Porn hub-ում: Տեսանյութը կայքում տեղադրվել էր 2 շաբաթ առաջ:

 

Նշենք, որ Հայաստանում պոռնոգրաֆիկ նյութերի պատրաստումն ու տարածումը արգելված է օրենքով, բացի այդ՝ սա բացահայտ անարգանք է հայ ժողովրդի պատմության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ:  

 

 

 

Քաղաքականություն