Որտեղի՞ց է Լատվիան ռուսական գազ գնում, եթե դադարեցրել է Գազպրոմի հետ համագործակցությունը

Latvijas gāze-ն նորից ռուսական գազ է գնում, բայց ոչ Գազպրոմից, այլ մեկ այլ մատակարարից, և դրա համար վճարում է եվրոյով, Latvijas Televīzija-ի եթերում ասել է ընկերության ղեկավար Այգարս Կալվիտիսը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին։ 


«Latvijas gāze-ն այժմ գազ է գնում Ռուսաստանից, բայց մենք հիմա գազ չենք գնում «Գազպրոմից», քանի որ չենք կարող վճարել «Գազպրոմին»: Մենք ունենք ևս մեկ մատակարար, սա կոմերցիոն տեղեկատվություն է, որը մենք հանրային տարածքում չենք քննարկում»,- ասել է նա։

 

Կալվիտիսը նաև վստահեցրել է, որ ընկերությունը մատակարարին գազի դիմաց վճարում է եվրոյով, այլ ոչ թե ռուբլով։


Հուլիսի սկզբին Լատվիայի խորհրդարանը փոփոխություններ է ընդունել էներգետիկ օրենքում, որն արգելում է ռուսական գազի գնումը, և արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսն ասել է, որ երկիրը մտադիր է առանց այդ ռեսուրսների մատակարարման ալիքի:
 

Քաղաքականություն