Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, օգոստոսի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 30-ին երեկոյան ժամերին, 31-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Մարզերում այսօր ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 30-ին, 31-ին, օգոստոսի 1-3-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ:

Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քաղաքականություն