Ֆրանսիացիներից կարելի էր ավելի կոռեկտ արտահայտություններ ակնկալել․ ի՞նչն է վիրավորական անվանել Լավրովը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ասածը և նրա արտահայտությունները վիրավորական անվանել։ Լավրովը Մակրոնին խորհուրդ է տվել ավելի կոռեկտ արտահայտվել։ Նրա խոսքը մեջբերում է «Իզվեստիան»։

 

Ավելի վաղ Էմանուել Մակրոնը մտահոգություն էր հայտնել Աֆրիկայում Ռուսաստանի դիվանագիտական և ռազմական կապերի ընդլայնման կապակցությամբ ՝ հայտարարելով, որ ՌԴ-ն այցելում է Աֆրիկա և աջակցում բացարձակապես ձախողված ոչ լեգիտիմ ռեժիմներին և խունտաներին:

 

«Ինչ վերաբերում է նախագահ Մակրոնին և նրա հայտարարություններին, ապա ֆրանսիացիներից կարելի էր ավելի կոռեկտ արտահայտություններ ակնկալել։ Եթե նայենք այն երկրների ցանկը, ուր այցելել ենք մենք, ապա դա բավականին վիրավորական է այն պետությունների համար, որոնք շարունակում են հետևողականորեն զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ»,– ասել է Լավրովը։

 

Հուլիսի 26-ին Ուգանդայի նախագահ Յովերի Կագուտա Մուսևենիի հետ ասուլիսում Լավրովը հավաստիացրել է, որ աֆրիկյան մայրցամաքի դերը Ռուսաստանի արտաքին քաղաքական նոր ռազմավարության մեջ էապես կբարձրացվի:

Քաղաքականություն