Ի՞նչ ունեցվածք ունի Ջալալ Հարությունյանը․ հրապարակվել է հայտարարագիրը

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյանը ներկայացրել է 2021 թվականի տարեկան հայտարարագիրը։

 

Tert.am-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում է, որ Ջալալ Հարությունյանը Արցախում՝ Ստեփանակերտում բնակարանի սեփականատեր է դեռ 2001 թվականից, մեկ այլ բնակարանի սեփականատեր դարձել է 2011-ին, որը գտնվում է կրկին Ստեփանակերտում, այն ստացել է որպես ժառանգություն, 2007-ին էլ որպես ժառանգություն ստացել է հողամաս՝ կրկին Ստեփանակերտում։

 

2021–ին 3000 դոլարով ձեռք է բերել 1996 թվականի արտադրության Mercedes Benz GLE 450 4 MATIC Mercedes sprinter բեռնաուղևորատար մեքենա:

Բանկային հաշվին հայտարարագրել է 378 հզր դրամ, կանխիկ հայտարարագրել է՝ տարեսկզբին 1.2 մլն դրամ, որը տարեվերջին կազմել է 400 հզր դրամ։

Պաշտպանության նախարարությունից ստացած աշխատավարձը կազմում է 9 մլն 571 հզր դրամ։ Այլ ունեցվածք Ջալալ Հարությունյանը չի հայտարարագրել։

Հարությունյանի տիկինը՝ Մեդինա Հովհաննիսյանը, հայտարարագրել է 2013 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019-ին, բանկային հաշվին հայտարարագրել է 610 հզր դրամ, կանխիկ՝ 4000 դոլար, Թուֆենկյան հիմնադրամից ստացած աշխատավարձի չափը կազմում է 3 մլն 800 հզր դրամ։

Քաղաքականություն