Ռուսաստանը նախապատրաստվում է Կիևի ուղղությամբ հակահարձակման. CNN

Ռուս զինվորականները լրացուցիչ ուժեր են տեղակայում հարավային թևում՝ ուժեղացնելով դիրքերը Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում, գրում է CNN-ը՝ վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյաների հաղորդագրությունները և սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերը։ 

Նրանց աշխարհագրական դիրքը հաստատել են հրապարակման լրագրողները, ներառյալ վերջին տեսանյութերը, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են ավտոշարասյունները անցնում Ղրիմով և Խերսոնով: Մյուս տեսանյութերում շարասյունները Կրասնոդարից Կերչի նեղուցով ուղարկվում են Ղրիմ։
 

Սոցցանցերի ուկրաինական տիրույթում հրապարակված մի քանի հաղորդագրություններում նշվում է գնացքներով ծանր զինտեխնիկայի տեղաշարժը կամ Ղրիմի թերակղզով և Խերսոնի շրջանով մայրուղիների արգելափակումը։
 

Ինչպես գրում է Meduza-ն՝ այս քայլերը կարող են ուղղված լինել ուկրաինական ուժերի հնարավոր հակահարձակմանը հակազդելուն:
 

Ուկրաինայի գլխավոր շտաբի և «Հարավ» օպերատիվ հրամանատարության մամուլի ծառայությունները հրաժարվել են մեկնաբանել, սակայն Ղրիմում Ուկրաինայի նախագահի ներկայացուցչությունը (ֆիզիկապես գտնվում է Կիևում) հայտարարել է, որ «ռուսական բանակի ռազմական տեխնիկայի, զինամթերքի և անձնակազմի տեղաշարժը շարունակում է օկուպացված Ղրիմի թերակղզու ողջ տարածքում»:

 

«Ամեն օր ռուսական զինտեխնիկայի էշելոններով մոտ 50 վագոն շարժվում է դեպի Ջանկոյ, զինտեխնիկայի հերթեր են նկատվում նաև օկուպացված Ղրիմի հետ վարչական սահմանին՝ Արմյանսկ և Կրասնոպերեկոպսկ բնակավայրերի մոտ», - ասվում է ներկայացուցչության ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։ 
 

Վերլուծաբանները ենթադրում են, որ ծանր տեխնիկայի նման տեղափոխումը կարող է տեղի ունենալ Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքներում ուկրաինական հակահարձակումից առաջ:

 

ԱՄՆ Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը երկուշաբթի օրը իր ամենօրյա թարմացման մեջ նաև նշել է, որ «ռուսական զորքերը շարունակում են ամրապնդել իրենց դիրքերը Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում՝ նախապատրաստվելով ուկրաինական հակահարձակմանը»:

Քաղաքականություն