Որտեղ է Փաշինյանը հանգիստն անցկացնելու. «Հրապարակ»

 Երեկ տեղեկացանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ից գտնվում է արձակուրդում: Նախորդ տարիներին նաև նշվում էր, թե քանի օրով է արձակուրդ մեկնել, այս անգամ դա չի նշվում: Որոշ լուրերի համաձայն, արձակուրդը տևելու է մինչև օգոստոսի 6-ը: Միայն հաղորդում են, որ արձակուրդը Փաշինյանն անցկացնելու է Հայաստանում: Այս մասին գրում է «Հրապարակը»:

 

Լրատվականի տեղեկությունների  համաձայն  վարչապետի ընտանիքը մեկնելու է Ջերմուկ: 

 

 «Հյուրանոցի ադմինիստրացիան շատ լարված պատրաստվում է վարչապետի ժամանելուն: Ճշտվել է, թե հանգստացողներից ով որքան է պատրաստվում մնալ և ցուցակները վաղօրոք ուղարկվել են ԱԱԾ: Բոլոր հանգստացողների կյանքն ու կենսագրությունը ստուգվել է, նոր հանգստացողներ այդ օրերին չեն ընդունելու և կասկածելի մարդիկ չեն լինելու: Նման վայրերում շատ հեշտ է տեռակտեր կազմակերպելը, ուստի անվտանգության աշխատողները և թիկնազորը բերված են թիվ 1 պատրաստության: Նրանց դժվար 15 օր է սպասվում»,- գրում է լրատվականը: 

 

Քաղաքականություն