«Վերմիշյանը նստած էր Գրիգորյանի աթոռին, երբ ինքնազգացողությունը վատացավ, նիստն ընդմիջվեց». պաշտպան
Քիչ առաջ դատական նիստերի դահլիճում Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացավ եւ դատական նիստը ընդմիջվեց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։
«Խնդիրը կապված էր գլխուղեղի արյան շրջնառության հետ, որը պարոն Վերմիշյանը ձեռք է բերել հենց կալանքի կրման ժամանակ: Նիստի վերսկսումից հետո պարոն Վերմիշյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը դատավորի կողմից ընկալվեց որպես անհարգալից վերաբերմունք եւ Վ. Վերմիշյանը հեռացվեց դահլիճից 10 ժամով:
Վահագն Վերմիշյանը նստած էր Արմեն Գրիգորյանի աթոռի վրա, դատավորը կրկին Մնացականն էր Մարտիրոսյան: Առողջություն Վահագն Վերմիշյանին....»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Վերմիշյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։
Նշենք, որ նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Սոչին՝ տեղումներից հետո
Սոչիում հորդառատ տեղումները սկսել են հուլիսի 24-ի գիշերը։ Իշխանությունների տվյալներով՝ մեկ ժամում 76 մմ անձրեւ է տեղացել...
3-ամյա երեխա է կորել
Հուլիսի 24-ին, ժամը 13։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հանքավան գյուղում կոր...
Ի՞նչ է կատարվել, ինչպե՞ս է զինծառայողը այրվածքներ ստացել. մանրամասներ
Քիչ առաջ հայտնեցինք, հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամա...
ՔԱՐՏԵԶ. Ուկրաինայի քարտեզը` այսօրվա դրությամբ. որ տարածքներն են գրավված
Ինչ պատկեր է ռուս-ուկրաինական պատերազմի դաշտում: РИА новости-ն քարտեզ է հրապարակել, որում պատկերված է մարտական դրություն...