
«Խուճապ են տարածում, թե հեն-հեն պատերազմ է սկսվելու... կարծես թե Ալիևն ու Էրդողանը տեղյակ են պահել». Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.
«Գրեթե այդպիսի ամիս չի լինում, որ Արցախում խուճապ չտարածեն, թե հեն-հեն պատերազմ է սկսվելու, նույնիսկ կոնկրետ ամսաթվեր են նշում, ու որպես կանոն, հաջորդ ամսվա մեջ։ Կարծես թե Ալիևն ու Էրդողանը հենց իրենց տեղյակ են պահել այդ մասին։
Ու ցավալին այն է, որ Արցախի բնակիչները հիմնականում հավատում են այդ բամբասանքին, մի բան էլ իրենք են տարածում։
Սիրելի Արցախցիներ, կեղծ ու հնարովի լուրեր են տարածում, թե օգոստոսին պիտի պատերազմ սկսվի։ Ինչքանով հնարավոր է պատերազմը մեկ ամիս անց, նույնքան հնարավոր է նաև այսօր և մեկ տարի անց։ Այդպիսի լուրեր տարածում են հիմնականում թշնամու համար աշխատող քարոզիչները, որոնք ամեն կերպ ձգտում են մեր մեջ խուճապ գցել ու մարդկանց համոզել, որ լքեն Արցախը։
Արցախում հիմա պատերազմ չի լինելու, եթե լինի, ավելի վատ թշնամու համար։ Պատերազմի վտանգ կա ՀՀ-ի համար, իսկ Արցախը մինչև 2025-ը ժամանակ ունի զինվելու համար»։