
Չեռնոգորիայի ԱԳՆ-ն արձագանքել է Լավրովի խոսքերին

Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն խոսքերին, թե Արևմուտքը Պոդգորիցան գործիք է դարձնում հակառուսական խաղում։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ Արևմուտքը փորձում է Չեռնոգորիան և Հյուսիսային Մակեդոնիան դարձնել «գործիք հակառուսական խաղում»։
«Չեռնոգորիան և Ռուսաստանը հպարտանում են 311 տարվա դիվանագիտական հարաբերություններով։ Ռուս ժողովրդի հետ բարեկամությունն ավելին է, քան քաղաքականությունը, քանի որ կա ճիշտ և սխալ քաղաքականություն։ Ուստի Վլադիմիր Վիսոցկին ցանկանում էր լինել չեռնոգորացի։
Չեռնոգորիայում ռուս ժողովուրդը միշտ ընկեր կունենա, բայց ոչ ագրեսիայի և ողբերգական էքսպանսիոնիզմի քաղաքականություն։ Ռուս քաղաքական գործիչները եկել էին Չեռնոգորիա և ողջունելի հյուրեր էին այնքան ժամանակ, քանի դեռ երես չէին թեքել ԵՄ-ից և եվրոպական արժեհամակարգից»,-հանրապետության արտաքին գործերի նախարարության պատասխանը մեջբերում է ՄԶՄ պորտալը։