Ճապոնիայի նախկին վարչապետի կնոջը տեղափոխող ավտոմեքենան վթարի է ենթարկվել

 Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի կնոջը` Ակիեին տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել Տոկիոյում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Կիոդո» գործակալությունը: 


Ավտոմեքենան, որում եղել է Ակիե Աբեն, նվազեցրել է արագությունը, իսկ ոստիկանության պահպանության մեքենան վարորդի անուշադրության պատճառով բախվել է հետևից: 


Վթարի հետևանքով ոչ ոք չի տուժել, այդ թվում՝ Ակիե Աբեն։ 
 

Հիշեցնենք` Սինձո Աբեի վրա հարձակվեցին հուլիսի 8-ին ճապոնական Նարա քաղաքում, երբ նախկին վարչապետը ելույթ էր ունենում փողոցում։ Հարձակվողը՝ 41-ամյա Տեցույա Յամագամին, մոտ 10 մետր հեռավորությունից երկու կրակոց արձակեց քաղաքական գործչի թիկունքին: Աբեին տեղափոխեցին Նարայի բժշկական համալսարանի հիվանդանոց, որտեղ 5 ժամ անց նա մահացավ։ Քաղաքական գործիչը 67 տարեկան էր։

Քաղաքականություն