«Ասելիքն այն էր, որ ղարաբաղցիք ոնց ուզում են թող իրենց գլխի ճարը տեսնեն». Վրթանեսյան

 Անվտանգության խորհրդի քարտուղարի հարցազրույցի ամբողջ ասելիքն այն է, որ ղարաբաղցիք ոնց ուզում են թող իրենց գլխի ճարը տեսնեն։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, որ սեպտեմբերից Արցախում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի. 

««Արմեն Գրիգորյան. «Հայաստանից ԼՂ Պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում: Ըստ անհրաժեշտության՝ ԼՂ-ն տեղում է կազմակերպում պայմանագրային զինծառայողների ներգրավում»։ 

Էս էն «ԱԽՔ» կոչվածն է... Իր հայտարարությունից ըստ էության բխում է, որ եթե ՀՀ գրանցումով զինվորականը թշնամուն գերի ընկնի 

Արցախի տարածքում, ապա ՀՀ-ն որևէ կերպ տեր չի, քանզի «ՀՀ-ից պայմանագրայիններ Արցախում ներգրավված չեն»։ 
Ընդհանրապես սրա հարցազրույցի ամբողջ ասելիքն այն է, որ ղարաբաղցիք ոնց ուզում են թող իրենց գլխի ճարը տեսնեն։ 

Հ.Գ. «Հարսանիք Շուշիում» օպերացիա անողը...»»,-գրել է նա:

Քաղաքականություն