
Ալիևի հետ սիլի-բիլի եք անում ու չեք նկատում, թե ինչ է կատարվում ՀՀ-ում. բողոքի ակցիա` Երևանում

Այսօր միջազգային կազմակերպությունների աչքի առաջ Հայաստանի դատարաններում մարդիկ են մահանում։ Ոստիկանությունը հստակ ուժ է կիրառում ժողովրդի դեմ, սակայն այդպես էլ մնում է անպատիժ։ Մարդու իրավունքները Հայաստանում միջազգային կազմակերպությունների աչքի առաջ ոտնահարվում են բոլոր ոլորտներում։ Ամերիկյան ու եվրոպական չինովնիկներ, Հայաստանը քաղբանտարկյալների թվով դարձել է ամենաառաջատար պետություններից։ Ինչու ձայն չեք հանում, միջազգային հանրություն, երբ անմեղ մարդիկ ապօրինաբար օրեր են անցկացնում բանտերում։
Այս մասին քիչ առաջ ՄԱԿ-ի գրասենյակի շենքի դիմաց ընդդիմության նախաձեռնած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեցին ակցիայի մասնակիցները։
«Մարդիկ բանտերում զրկված են բուժօգնությունից ու բանտարկված են մեկ մարդու քմահաճույքով։ Մարդիկ «ուղիղ եթերի» ժամանակ մահանում են, իսկ դուք լռում եք, միջազգային հանրություն, այդ ինչու եք լռում։ Այս ամենը իրականում պիտի հակասեր ձեր սկզբունքներին, սա՞ է ձեր ժողովրդավարությունը։ Քաղաքակիրթ աշխարհը՝ ի դեմս Եվրամիության, ոչ միայն ուշադրություն չի դարձնում Հայաստանում կատարվող իրադարձություններին, այլ նաև փորձում է հայերի կյանքը խլող, բռնապետ, ագրեսոր Ալիևի հետ սիլի- բիլի անել Բաքվում»,- ասացին նրանք։