
Միկա Բադալյանի կալանքը երկարացվել է 20 օրով

Բլոգեր Միկա Բադալյանի կալանքը երկարացվել է 20 օրով։ Այս մասին Facebook-ում գրել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Միքայել Բադալյանի կալանքի ժամկետը երկարացվել է 20 օրով»,- գրել է փաստաբանը` ավելացնելով, որ որոշումը կայացրել է դատավոր Շիրինյանը։
Նշվում է, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած է ճանաչվել 259-րդ հոդվածը, սակայն քննիչը դրա հիման վրա է առաջարկել երկարաձգել կալանքը։
Տարբեր քրեական գործերով ձերբակալվել են «Դիմադրություն» բողոքի շարժման տասը ակտիվիստներ։ Ընդդիմությունը նրանց ձերբակալությունը համարում է քաղաքական հետապնդում։