«Ավելի ճիշտ կլինի վերանայենք ընդդիմադիրների աշխատավարձը»․ Վիլեն Գաբրիելյան
ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ԱԺ ամբիոնից ելույթի սկզբում անդրադարձավ ընդդիմությանը. «Ես հասկանում եմ, որ որոշակի կարոտով եք վերաբերվում աջ կողմում նստած մեր գործընկերներին: Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին, ավելի ճիշտ կլինի՝ մենք իրենց ոչ թե կոչեր անենք վերադառնալու, ավելի լավ է՝ վերանայենք նրանց աշխատավարձը: Ի վերջո ինչի՞ համար էն էս մարդիկ էսքան ժամանակ աշխատավարձ ստացել»:
Այնուհետև կարծիք հայտնելով քննարկման ներկայացված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին աղմկահարույց օրենքի վերաբերյալ, որով ԳՇ պետը միաժամանակ պաշտանության նախարարի առաջին տեղակալն է հանդիսանալու, նա ասաց. «Խնդիրը ներկայիս Սահմանադրոթյան մեջ է՝ ՀՀ պաշտպանության մասին օրենքում, որով ըստ էության Պաշտպանության նախարարը պատասխանատվություն է կրում նախապատերազմական իրավիճակում բանակին պատերազմի նախապատրաստելու համար, իսկ վճռական պահին փաստացի դուրս է մնում ղեկավարուման ուղղահայացից: Առաջարկվող նախագծով խնդիրը որոշակիորեն շտկվում է»: |
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Երևանի հայտնի թաղամասերից մեկի հարցով
Ադրբեջանի իշխանություններն ընդդեմ Հայաստանի նամակ են ուղարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, կապված Երեւանի «Թեփեբաշի» (Կոնդ) թաղամա...
«Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.«Սիրելի հայրենակի...
ՀՐԱՏԱՊ․ Նիկոլ Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։Հայաստանի վարչապետը շնորհավ...
Ընդդիմությունը շտապ հավաք է անցկացնում
«Առավոտյան 10:30 հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Երիտասար...