ՌԴ-ն հանում է սահմանափակումները. ո՞ր դեպքում դրանցից որոշները կպահպանվեն

 Ռուսաստանում համաճարակաբանական իրադրության բարելավման ֆոնին հանվում են ավելի վաղ կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված սահմանափակումները, մասնավորապես, չեղարկվում Է դիմակի ռեժիմը: Այդ մասին հաղորդել են «Ռոսպոտրեբնադզոր»-ում:

 

«Համաճարակաբանական գործընթացի շարունակվող նվազման ինտենսիվության կապակցությամբ «Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցնում Է ավելի վաղ մտցված սահմանափակումները, այդ թվում՝ դիմակի ռեժիմի, ինչպես նաեւ գիշերային ժամերին հասարակական սննդի աշխատանքի եւ մի շարք այլ միջոցառումների արգելքները»,-ասվում Է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Այսպիսով, չեղարկվում Է դիմակների պարտադիր կրումը, զանգածային միջոցառումների անցկացման արգելքը եւ հասարակական սննդի վայրերում սահմանափակումները, որոնք ավելի վաղ մտցվել Էին «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի կողմից: 

 

Դրա հետ մեկտեղ գերատեսչությունում ընդգծել են, որ COVID-19-ի հետ կապված իրադրության վատանալու դեպքում սահմանափակիչ միջոցները կարող են վերականգնել: Նաեւ պահպանվում են հակահամաճարակային միջոցները հիվանդացած անձանց ժամանակին հայտնաբերելու համար եւ այն միջոցառումները, որոնք ապահովում են համաճարակային գործընթացի մոնիթորինգը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Քաղաքականություն