Հասարակություն
Կկարողանա՞նք, արդյոք, վերագտնել մեզ և կատարել այն, ինչ կատարել ենք 29 տարի առաջ․ Սենոր Հասրաթյան
| Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «1992թ. հուլիսի 4-ին, երբ թշնամու բազմաքանակ ուժերի ճնշման տակ Արցախի ինքնապաշտպանության ուժերը ստիպված էին թողնել Մարտակերտը և բռնել նահանջի ճանապարհը, այն ժամանակ շատ-շատերը թերահավատ էին, որ օրերից մի օր հնարավոր կլինի նորից ազատագրված տեսնել հայակերտ քաղաքը: Բայց շնորհիվ մեր ժողովրդի հավատավոր հատվածի և նրան առաջնորդող ռազմաքաղաքական ղեկավարության գրագետ ու կամային որակների, ուղիղ մեկ տարի անց՝ 1993թ. հունիսի 26-ից 27-ը տեղի ունեցած փայլուն հակահարձակողական գործողության արդյունքում Մարտակերտն ազատագրվեց... Այսօր՝ Մարտակերտի անկումից ուղիղ 30 տարի անց, մենք նորից հայտնվել ենք գրեթե նույն վիճակում, բայց այս անգամ ոչ միայն հյուսիսում, այլև հարավում, արևելքում և արևմուտքում... Կորցրել ենք Հադրութն ու Շուշին, և էլի շատ-շատ տարածքներ... Կկարողանա՞նք, արդյոք, վերագտնել մեզ և կատարել այն, ինչ կատարել ենք 29 տարի առաջ, թե կշարունակենք կորցնել»: |
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Հզոր պայթյուն՝ Կատարի գազի գործարանում․ կան զոհեր և վիրավորներ
Լայնածավալ խափանումներ X-ում
Նոր մանրամասներ՝ Արգիճի գետում ջրահեղձ եղած 17-ամյա պատանուց
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
4.0