Աշոտ Խաչատրյանը 9։0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին եւ կիսաեզրափակիչում է
Հռոմում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ։
67 կգ քաշայինների պայքարում նա 9։0 հաշվով պարտության մատնեց թուրք Օնուր Յուրտադային։ Եզրափակիչի ուղեգրի համար նա կգոտեմարտի ուկրաինացի Մարիան Հոբուլովսկիի հետ։
Աշոտ Խաչատրյանը որակավորման փուլում 9։0 հաշվով հաղթել էր սերբ Մոմցիլո Գայիչին, 1/8 եզրափակիչում առավելության էր հասել իտալացի Ալեսանդրո Գրեսպիի նկատմամբ՝ 11։0։
Կիսաեզրափակիչում է նաեւ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, որը քառորդ եզրափակիչում 9։0 հաշվով ուժեղ էր շվեդ Իլյաս Յասոն Այհանից։ Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Նիհատ Զահիդ Մամադլին։
Սուրեն Աղաջանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 11։0 հաշվով պարտության մատնելով լատվիացի Կասպարս Բոնդարենկոյին։