ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կամո Եղոյանը, վրեժից դրդված, մտել է սրճարան ու այցելուների աչքի առաջ կրակել Սերգեյ Հակոբջանյանին

Կրասնոդարի Ապշերոնսկ քաղաքում երկու ընտանիքների միջև երկարատև դիմակայությունն ավարտվել է քաղաքի կենտրոնում սպանությամբ: Ոչ մեկից չթաքնվելով՝ 54-ամյա Կամո Եղոյանը մտել է սրճարան և երեխաների աչքի առաջ կրակել ճաշելու եկած այցելուի վրա։ Ռեստորանի մատուցողուհին աթոռ է նետել Եղոյանի վրա, որից հետո հաճախորդներից մեկին հաջողվել է բռնել նրան, գրում է ntv.ru-ն։

 

Սրճարանի տիրոջ որդին՝ Իգոր Զոլոտուխինը, պատմել է, որ սպանության պահին ինքը գտնվել է երկրորդ հարկում, լսել է կրակոցներն ու վազել ցած։ Նա կարողացել է խոսել արդեն հատակին պառկած Եղոյանի հետ։

«Մոտեցա մարդասպանին ու հարցրի. «Ինչո՞ւ ես դա արել, այն էլ սրճարանում, որտեղ երեխաներ, երիտասարդներ կան»: 

 

Նա ասաց, որ սա արյան վրեժ է. «Երեկ նա այրել է իմ տունը»», – վերհիշել է Զոլոտուխինը։

 

Այժմ քննիչները պարզում են սպանության դրդապատճառը։ Արդեն ի հայտ են եկել առաջին վարկածները, որ մահացած Սերգեյ Հակոբջանյանը Կամո Եղոյանի որդուց ագրեսիվ կերպով պահանջել է վերադարձնել որոշակի պարտք։ Երկու ընտանիքների միջև կոնֆլիկտը երկար էր ընթանում, սպանությունից մի քանի ժամ առաջ այրվել էր Եղոյանների ընտանեկան տունը։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք այն հրկիզվել է: Դրանից հետո Եղոյանների ընտանիքի 54-ամյա հայրը վերցրել է ատրճանակը և որոշել վերջ տալ երկու ընտանիքների միջև վեճին։

Քննիչներն արդեն պարզել են, որ Կամո Եղոյանը զենքի թույլտվություն չի ունեցել։ Տղամարդն արդեն ցուցմունք է տվել քննիչներին։